ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. ՊԵՏԱԿԱՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՆՑ
ԵՐԱՇԽԻՔ ............................................................................................................................................................ 1
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ......................................................................................................................................1
2. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ և ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ...................................................................................3
2.1. Հռչակագրի և Սահմանադրության փոխհարաբերության ընդհանուր բնութագիրը ......................3
2.2. Անկախության հռչակագիրը և Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը .........................4
2.3. Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ..............6
(a) Անկախության հռչակագիրը. ՀՀ Սահմանադրության մաս, թե՞ սահմանադրական արժեք ունեցող
փաստաթուղթ ................................................................................................................................................................. 6
(1) Դոկտրինալ տեսանկյունը................................................................................................................................... 6
(2) ՀՀ վճռաբեկ դատարանի պրակտիկան ............................................................................................................. 7
(3) Անկախության հռչակագիրը հայ պետականության մշտնջենական երաշխիք ......................................... 8
(b) Անկախության հռչակագիրը սահմանադրական նորմերի պետականապահպանության որոշման
չափանիշ ........................................................................................................................................................................ 10
3. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ......................................................................11
4. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ և ՕՐԵՆՔՆԵՐԸ .....................................................................................................13
5. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ .............................................................................................................................................13
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը. պետականապահպանության
անանց երաշխիք
1. Ընդհանուր դրույթներ
1989թ. նոյեմբերին «Ղարաբաղ կոմիտեի» նախաձեռնությամբ ձևավորվեց Հայոց
համազգային շարժումը, որի քաղաքական խնդիրներից էր մասնակցել 20.05.1990թ.
տեղի ունենալիք ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններին: Հայոց համազգային
շարժումը ընտրություններին հաղթեց Հայաստանի կոմունիստական
կուսակցությանը:
Հայաստանի նորընտիր իշխանությունները ձեռնամուխ եղան ազգային անկախ
պետականության ստեղծմանը: 23.08.1990թ. Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին
նստաշրջանը, երկարատև ու հանգամանալից քննարկումից հետո ընդունեց
«Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը (Հռչակագրի ամեն
մի կետն ընդունվում էր առանձին քվեարկությամբ), որով դրվեց անկախացման
գործընթացի սկիզբը1:
Հայաստանի անկախության մասին հռչակագրի (այսուհետ՝ Անկախության
հռչակագիր) իրավաբանական բնույթի վրա մեծապես ազդել են այն ընդունելու կարգը
և հասարակական-քաղաքական պայմանները: Նախ՝ Անկախության հռչակագիրն
ընդունվել է հայ ժողովրդի կենսագոյի հիմնական արժեքների ու կողմնորոշումների
շուրջ հասարակական համաձայնության պայմաններում: Պատահական չէ, որ
1
«Խորհրդային Հայաստան», 24 օգոստոսի, 1990:
1
Հռչակագիրն ընդունվեց մեծ խանդավառությամբ2: Երկրորդ՝ Անկախության
հռչակագիրն ընդունել է բացառիկ լեգիտիմությամբ օժտված պառլամենտը՝ Գերագույն
խորհուրդը, որի կազմում ազատ ընտրությունների արդյունքում ընդգրկվել էին
Հայաստանի անկախության համար պայքարող Հայոց համազգային շարժումը: Մեծ
հաշվով Գերագույն խորհրդի ընտրություններին ժողովուրդը փաստացի ձայն տվեց ոչ
թե այս կամ այն քաղաքական ուժին կամ շարժմանը, այլ անկախացման գործընթացին
(այն նյութականացնող ուժին): Պատահական չէ, որ նոր ձևավորված Գերագույն
խորհուրդն առաջնահերթ ձեռնամուխ եղավ Անկախության հռչակագրի ընդունմանը:
Հռչակագիրը վերջնական խմբագրումից հետո ընդունվել է 192 կողմ, 2 ձեռնպահ
ձայներով3:
Այնուամենայնիվ՝ ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի
դրույթներից ու նպատակներից՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը նույն թվականի
մարտի 1-ին որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում
անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու վերաբերյալ:
21.09.1991թ-ին հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը
(քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը) «այո» ասաց անկախությանը:
Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության
Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն4:
Ընդ որում՝ Հայաստանի անկախության մասին 1990թ. հռչակագիրն ըստ էության
Հայաստանի անկախության վերականգնման մասին է, քանի որ Հայաստանի
Հանրապետության անկախացման սկիզբը դրվել է 28.05.1918 թ-ին: Հայաստանի
խորհրդի անդրանիկ նիստի բացմանը ավագագույն պատգամավոր Ա. Սահակյանը
նշել է.
«Այստեղ առանց տատանումների և լիակատար
վճռականությամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական
նավի և դնում ենք հիմքը պետական շենքի ...»5:
Հայաստանի անկախության մասին 1990թ. հռչակագիրը թեև չի կոչվում
Հայաստանի անկախության վերականգնման մասին, սակայն դրա նախաբանում
հիշատակվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը. «...զարգացնելով 1918
թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության
ժողովրդավարական ավանդույթները ...»:
Այսպիսով՝ 1990թ. Անկախության հռչակագրի ընդունումը Հայաստանի
անկախության վերականգնման պաշտոնական գործընթացի անխուսափելի մուտքն
2 Հարությունյան Գ. Հայաստանի անկախության մասին հռչակագրի պետականագիտական դերն ու նշանակությունը նորանկախ
Հայաստանի իրավական համակարգի ձևավորման գործում // Զեկույց Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունման
20-ամյակին նվիրված ընդունելության առիթով (23 օգոստոսի 2010թ.) www.concourt.am.
3
Այս մասին տե՛ս Մինասյան Է. Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմություն: Երևան, ԵՊՀ հրատ., 2013, էջ 116:
4 Հայաստանի Հանրապետութայն Գերագույն խորհրդի տեղեկագիր, N 18 (998), 30.09.1991, էջ 21:
5 Ավագագույն պատգամավոր Ա. Սահակյանի ճառը Հայաստանի խորհրդի բացմանը (01.08.1918թ.) // Հայաստանի
Հանրապետությունը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն): Փաստաթղթերի և նյութերի ժողովածու: ՀՀ ԳԱԱ «Գիտություն»
հրատ., 2000, էջ 55:
2
էր (սկիզբը), իսկ 1991թ. հանրաքվեն՝ Հայաստանի անկախացման գործընթացի
անդառնալի և հավերժական ելքը (եզրափակումը):
2. Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը
2.1. Հռչակագրի և Սահմանադրության փոխհարաբերության ընդհանուր բնութագիրը
Հռչակագրի և սահմանադրության փոխհարաբերությունների բնութագիրը
կախված է հռչակագրի տեսակից և այն ընդունելու պատմական ժամանակաշրջանի
առանձնահատկություններից, հռչակագրի իրավական, քաղաքական բնույթից և մի
շարք այլ գործոններից:
Առավել քննարկվող է անկախության և մարդու իրավունքների մասին
հռչակագրերի և սահմանադրության փոխհարաբերությունը, որի համակողմանի
ուսումնասիրությունը պահանջում է մի շարք ենթահարցերի քննարկում, սակայն այս
բաժնում հռչակագրի և սահմանադրության փոխհարաբերության ընդհանուր
բնութագիրը կներկայացվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Լատվիայի հռչակագրերի
օրինակով:
ԱՄՆ Անկախության հռչակագրի և Սահմանադրության փոխհարաբերության
յուրահատուկ բնութագիր է տվել ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ուորոն
Բերգերը. «Անկախության հռչակագիրը խոստում էր, իսկ Սահմանադրությունը՝ դրա
իրականացումը»: Այդ պատճառով հնարավոր չէ ամերիկյան Սահմանադրությունն
ուսումնասիրել Անկախության հռչակագրից կտրված: Հռչակագիրը
սահմանադրության տեսական հիմքն է, նրա ընդարձակ նախաբանը : 6
Եթե ելնում ենք այն մոտեցումից, որ Անկախության հռչակագիրը խոստում է,
իսկ Սահմանադրությունը դրա իրականացումը, ապա հարց է ծագում՝
Սահմանադրության ընդունման փաստով արդյոք խոստումը (Անկախության
հռչակագիրը) դադարում էր գործել. Չէ՞ որ Սահմանադրության ընդունմամբ
խոստումը համարվում է կատարված (իրացված):
Ֆրանսիայի «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին» 1789թ. հռչակագրի
վերաբերյալ ռուս առանձին սահմանադրագետներ նշում են.
«Ֆրանսիացիները ոչ միայն ընդունել են տարբեր
սահմանադրություններ, այլ նույնիսկ ընդունել են ակտ, որն
ավելի բարձր էր, քան սահմանադրությունը: Մենք խոսում
ենք 1789թ-ի հայտնի «Մարդու և քաղաքացու իրավունքների
հռչակագրի» մասին, որը, ի դեպ, չուներ որոշակի
իրավաբանական նշանակություն»7:
Մեջբերման հեղինակն օգտագործում է կոլիզիոն իրավունքի տեսանկյունից
երկու կարևոր ձևակերպում՝ «Հռչակագիրն ավելի բարձր է, քան Սահմանադրությունը»
և «Հռչակագիրը չունի որոշակի իրավաբանական նշանակություն»: Նախ՝ հեղինակը,
6
Ильин Ю. В. Внешние и внутренние факторы формирования американского государственного права (на материале Конституции США)
// Четвертые Бабаевские чтения "Государственно-правовые закономерности: теория, практика, техника". 2013. С. 382.
7 Градовский А.Д. Государственное право важнейших европейских держав. СПб.: 1895. С. 7.
3
Ֆրանսիական հռչակագիրը համարելով ավելի բարձր, քան սահմանադրությունը, չի
հստակեցրել «ավելի բարձր» ձևակերպման իրավաբանական բովանդակությունը:
Կարելի է արդյոք ենթադրել, որ խոսքը ֆրանսիական հռչակագրի՝ Սահմանադրության
համեմատությամբ առավել բարձր իրավաբանական ուժի մասին է: Կարծում ենք՝ ոչ,
քանի որ հեղինակը հաջորդ նախադասությամբ փաստում է, որ Հռչակագիրը չունի
որոշակի իրավաբանական նշանակություն: Այս ձևակերպմամբ նա ըստ էության
հերքում է այն արժեքավոր գաղափարը, որ Հռչակագիրը Սահմանադրության
համեմատությամբ ունի բարձր իրավաբանական ուժ: Բանն այն է, որ Հռչակագիրը չի
կարող մի կողմից՝ ունենա բարձր իրավաբանական ուժ, մյուս կողմից՝ չունենա
իրավաբանական նշանակություն:
Լատվիայի Սահմանադրությունն ընդունվել է ավելի վաղ, քան Անկախության
վերականգնման մասին հռչակագիրը և, հետևաբար, Սահմանադրությունը հղում չունի
այդ ակտին: Սահմանադրության և Լատվիայի Անկախության վերականգնման
հռչակագրի փոխհարաբերությունն առավել հստակ բնորոշել է Լատվիայի
սահմանադրական դատարանը: Վերջինս 29.11.2007թ. որոշմամբ նշել է, որ
Անկախության հռչակագիրն ունի սահմանադրական կարգավիճակ,
Սահմանադրության ընդունումից հետո Անկախության հռչակագիրը պահպանել է իր
վավերությունը, սահմանադրական դատարանն իրավասու է Սահմանադրական
դատարանի մասին օրենքի 16 (1) հոդվածի հիման վրա քննության առնել օրենքների`
Անկախության հռչակագրին համապատասխանության հարցը, Անկախության
հռչակագրի նախաբանն այդ փաստաթղթի բաղկացուցիչ մասն է, և սահմանադրական
դատարանը կարող է վիճարկվող նորմատիվ ակտը գնահատել նաև այդ փաստաթղթի
նախաբանին համապատասխանության տեսանկյունից: Դատարանը փաստել է, որ
Անկախության հռչակագիրը կարգավորում է սահմանադրական իրավունքի առավել
էական, հիմնարար խնդիրները, ուստի դրա նորմերը պետք է ճանաչվեն որպես
սահմանադրական իրավունքի նորմեր, որոնք ունեն պարտադիր իրավաբանական
ուժ` չնայած նրան, որ այդ ակտը չի ընդունվել գործող Սահմանադրությամբ
սահմանված կարգով8:
2.2. Անկախության հռչակագիրը և Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը
Անկախության Հռչակագրի և 14.04.1978թ-ին ընդունված ՀԽՍՀ նոր
Սահմանադրության (Խորհրդային Հայաստանի Սահմանադրության) կոլիզիոն
փոխհարաբերությունները պարզելու համար կարևոր է վերլուծել մի շարք
յուրահատուկ օրենսդրական նորմեր: Այսպես՝ 10.12.1990թ-ին ընդունվեց մեկ
հոդվածից բաղկացած՝ «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին
համապատասխան ընդունված օրենսդրական ակտերի մասին» սահմանադրական
օրենքը, որի համաձայն.
8Գյուլումյան Ա. Սահմանադրության նախաբան // Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ:
Երևան, «Իրավունք» հրատ., 2010, էջ 36:
4
«Մինչև Հայաստանի Հանրապետության
սահմանադրության ընդունումը դադարեցվում է գործող
սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք
հակասում են «Հայաստանի անկախության մասին»
հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին»9:
25.09.1991թ. ընդունվել է «Անկախ պետականության հիմնադրույթների մասին»
սահմանադրական օրենքը (ուժը կորցրել է 13.07.1995թ-ին), որի 16-րդ հոդվածը
սահմանում էր.
«Մինչև Հայաստանի Հանրապետության նոր
սահմանադրության ընդունումը գործող
սահմանադրությունն ու օրենքները գործում են այնքանով,
որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին և
«Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի հիման
վրա ընդունված օրենսդրական ակտերին:»
Այս օրենքներում ամրագրված մասնագիտացված կոլիզիոն նորմերից կարելի է
բխեցնել անուղղակիորեն ձևակերպված երկու կոլիզիոն դրույթ. մեկը լուծում է
Խորհրդային Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի
հնարավոր հակասությունները, մյուսը՝ անուղղակիորեն կարգավորում է
Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի ընդունած օրենքների կոլիզիոն
հարաբերությունները (այս մասին հաջորդիվ):
Նշված օրենքներում ուղղակիորեն ամրագրված (մասնագիտացված) կոլիզիոն
նորմի համաձայն՝ Խորհրդային Հայաստանի Սահմանադրության և Գերագույն
խորհրդի ընդունած օրենքների հակասության դեպքում նախապատվությունը տրվում
է Անկախության հռչակագրի հիման վրա ընդունված օրենքներին10: Այս ինքնատիպ
(Sui generis) կոլիզիոն նորմով Անկախ Հայաստանի գերագույն խորհրդի օրենքներն
Խորհրդային Հայաստանի Սահմանադրության (որը վերը նշված վերապահումներով
գործել է մինչև 1995թ. Սահմանադրության ընդունումը) նկատմամբ ունեին
գերակայություն՝ այնքանով, որքանով այդ օրենքներն ընդունվել էին Անկախության
հռչակագրի հիման վրա: Այլ կերպ ասած՝ Խորհրդային Հայաստանի
Սահմանադրության համեմատությամբ օրենքներին ավելի բարձր իրավաբանական
ուժով օժտելու հանգամանքը պայմանավորված է այդ օրենքների` Անկախության
հռչակագրի հիման վրա ընդունված լինելու փաստով:
Իրավական նորմերի մեկնաբանման «a fortiori» տրամաբանական կանոնի հիման
վրա կարելի է եզրակացնել. եթե Գերագույն խորհրդի օրենքները Խորհրդային
Հայաստանի Սահմանադրության նկատմամբ ունեին գերակայություն (քանի որ դրանք
ընդունվել էին Անկախության հռչակագրի հիման վրա), ապա առավել քան պարզ է, որ
9Նշված օրենքը, ըստ «arlis.am» համակարգի, գործող է:
10 «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին համապատասխան ընդունված օրենսդրական ակտերի մասին»
սահմանադրական օրենքում օգտագործվում է «օրենք» ձևակերպումը, մինչդեռ «Անկախ պետականության հիմնադրույթների
մասին» սահմանադրական օրենքում՝ «օրենսդրություն» ձևակերպումը:
5
Անկախության հռչակագիրը Խորհրդային Հայաստանի Սահմանադրության
նկատմամբ ևս ուներ գերակայություն:
Այսպիսով՝ վերը նշված երկու սահմանադրական օրենքների կոլիզիոն
կարգավորումից անուղղակիորեն բխում էր, որ Խորհրդային Հայաստանի
Սահմանադրության և Անկախության հռչակագրի հակասության դեպքում գործելու էր
Անկախության հռչակագիրը:
2.3. Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունը
(a) Անկախության հռչակագիրը. ՀՀ Սահմանադրության մաս, թե՞
սահմանադրական արժեք ունեցող փաստաթուղթ: Անկախության հռչակագրի և ՀՀ
Սահմանադրության կոլիզիոն հարաբերակցությունը ուսումնասիրելու համար
սկզբունքային նշանակություն ունի հետևյալ հարցը՝ Անկախության հռչակագիրը ՀՀ
Սահմանադրության բաղկացուցիչ մասն է, թե ոչ, կամ Հռչակագրի դրույթներն ունեն
արդյոք սահմանադրական արժեք, թե ոչ: Այս հարցում իրավաբանական դոկտրինը և
դատական պրակտիկան որոշակի առումով տարբերվում են:
(1) Դոկտրինալ տեսանկյունը: Հայ սահմանադրական իրավունքի դոկտրինում
տարածված է այն, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի
վկայակոչման ուժով, այն կամ հավասարեցվում է Սահմանադրությանը կամ ձեռք է
բերում սահմանադրական արժեք: Այսպես՝ 1995թ. Սահմանադրության նախագծի
հիմնական հեղինակ Վ. Նազարյանը նշում է.
«1995թ. ՀՀ Սահմանադրության ներածությունը,
վկայակոչելով Հայաստանի անկախության մասին
հռչակագիրը դրանով իսկ Հանրապետության Հիմնական
օրենքի մակարդակի է բարձրացնում այդ հռչակագրում
ամրագրված դրույթները, այդ թվում հայերի
ցեղասպանության պաշտոնական ճանաչման,
դատապարտման և դրա հետևանքների վերացման
պահանջը»11:
Վ. Նազարյանի խոսքից պարզ է, որ նա դիմել է իրավական ֆիկցիայի.
Անկախության հռչակագրի դրույթները թեև սահմանադրական նորմեր չեն, սակայն
համարել է (հավասարեցրել է) սահմանադրական նորմերին (բարձրացրել է Հիմնական
օրենքի մակարդակի): Եթե իրավական ֆիկցիայի տեխնիկայի կիրառմամբ
Անկախության հռչակագրի դրույթները համարվում են սահմանադրական նորմեր,
ապա պետք է նաև նշվեր, թե որ՞ն է այն նպատակը կամ գործոնը, որը ստիպել է հայտնի
իրավաբանին դիմելու իրավական ֆիկցիայի:
11Նազարյան Վ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն. ծանոթագրություններով և մեկնաբանություններով: Եր.:
1995, էջ 5-6:
6
Երիտասարդ սերնդի հայ սահմանադրագետները շարունակում են այն
մոտեցումը, որ Անկախության հռչակագրի հիմնական դրույթները ունեն
սահմանադրական արժեք: Օրինակ՝ Ա. Մանասյանը նշում է.
«Հռչակագրի իրավական ուժը բխում է Սահմանադրության
նախաբանի կողմից վերջինիս տրված փաստացի
իրավական դերակատարությունից, որպիսի
համատեքստում Հռչակագրում հաստատագրված հայոց
պետականության հիմնարար սկզբունքներին և
համազգային նպատակներին տրվել է սահմանադրական
արժեք»12:
Ինչպես նկատում ենք՝ դոկտրինում Անկախության հռչակագրի՝ հայոց
պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները
հաստատագրող դրույթները ճանաչվում են սահմանադրական արժեք ունեցող
դրույթներ: Պրագմատիկ հարթությունում «Անկախության դրույթները ունեն
սահմանադրական արժեք» ձևակերպումը հստակեցման կարիք ունի. Արդյոք այդ
դրույթները սահմանադրական նորմեր են, արդյոք իրավակիրառողը կարող է
իրավական վեճը լուծելիս ղեկավարվել այդ դրույթներով, արդյոք դրանք կարող են
համարվել սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը
որոշելու չափանիշ, թե Անկախության հռչակագիրը պարզապես սահմանադրական
պոզիտիվ-իրավական նորմերի բովանդակությունը բացահայտելու (մեկնաբանելու)
միջոց է:
(2) ՀՀ վճռաբեկ դատարանի պրակտիկան: ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և
զինվորական գործերով պալատը 17.10.2000թ. հղում տալով ՀՀ Սահմանադրության
նախաբանի վրա և նշել.
«ՀՀ Սահմանադրության ընդունման փաստն ամրապնդող
ներածության համաձայն, Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության հիմքում դրված են նաև Հայաստանի
անկախության մասին հռչակագրում հաստատագրված
հայոց պետականության հիմնարար սկզբունքները և
համազգային նպատակները: Դրանով իսկ Հայաստանի
անկախության մասին հռչակագիրը դարձել է ՀՀ
Սահմանադրության բաղկացուցիչ մասը»:
Ի տարբերություն հայ սահմանադրագետների, ՀՀ վճռաբեկ դատարանի պալատը
ուղղակիորեն նշել է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության
բաղկացուցիչ մասն է: Ամենայն հավանականությամբ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը
նկատի է ունեցել, որ Անկախության հռչակագիրը ոչ թե ֆորմալ, այլ նյութական
իմաստով Սահմանադրության բաղկացուցիչ մասն է:
12Մանասյան Ա. Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական: Եր.։
«Հայրապետ» հրատ., 2019, էջ 128:
7
(3) Անկախության հռչակագիրը հայ պետականության մշտնջենական երաշխիք
Անկախության հռչակագիրը ո՛չ Սահմանադրության (ձևական իմաստով)
բաղկացուցիչ մասն է, ո՛չ էլ պարզապես սահմանադրական արժեք ունեցող դրույթներ
ամրագրող փաստաթուղթ է: Գ. Հարությունյանի խորաթափանց մոտեցմամբ՝
Անկախության հռչակագիրը «հայկական սահմանադրականության անբաժանելի
մասն է»: Հեղինակի բնորոշմամբ.
«Այն (Հռչակագիրը՝ Ա.Ղ.) լինելով անանց արժեք հայ
պետականության կայացման ու հաստատման գործում,
պետականագիտական լրջագույն դերակատարություն
ունեցավ իրավական նոր համակարգի ձևավորման
համար»13։
Անկախության հռչակագիրը14 նախասահմանադրական նշանակության
փաստաթուղթ է, այն հանդիսացել է Սահմանադրության մշակման հենքը: Հենց
Անկախության հռչակագրի 12-րդ կետում նշված է.
«Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի
Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ
գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների և
լրացումների կատարման, պետական մարմինների
գործունեության, հանրապետության նոր օրենսդրության
մշակման համար»:
Միայն խորհրդանշական իմաստ չպետք է հաղորդել նրան, որ ՀՀ
Սահմանադրության նախաբանը սկսվում է Անկախության հռչակագրի
վկայակոչմամբ: Սահմանադրության նախաբանի սկիզբը վկայությունն է նրա, որ
Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախասկիզբն է:
Անկախության հռչակագրի նախասահմանադրական բնույթը նշանակում է, որ
Հռչակագիրը ամրագրում է հայ պետականապահպանության հավերժական
(մշտնջենական) հիմունքները, որոնց վրա պետք է խարսխվի նաև ձևական իմաստով
Սահմանադրությունը:
Անկախության հռչակագիրը ոչ միայն նախասահմանադրական փաստաթուղթ է,
այլև վեր-նորմատիվ իրավական փաստաթուղթ է, քանի որ այն իր ընդունման կարգով
և բնույթով չի կարող տեղավորվել նորմատիվ իրավական ակտերի պարզունակ
հիերարխիայի մեջ: Ուստի Անկախության հռչակագիրը չպետք է փնտրել նորմատիվ
իրավական ակտերի համակարգում: Այն դուրս լինելով նորմատիվ-իրավական
ակտերի համակարգից, այնուամենայնիվ կանխորոշել է այդ համակարգի էությունը:
Ավելին՝ Անկախության հռչակագրի ճակատագիրը ինքնավար է ՀՀ
Սահմանադրության ճակատագրից: Սահմանադրությունները, այդ թվում՝ նրա
13 Հարությունյան Գ. Նույն աշխ. // Զեկույց Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված ըն-
դունելության առիթով (23 օգոստոսի 2010թ.) www.concourt.am.
14 Այսուհետ՝ նկատի ունենք Հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային
նպատակները:
8
նախաբանը փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), Անկախության
հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է: Հայաստանի անկախության հռչակագիրը
պետականաստեղծ (հիմնադիր) նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել
որպես պետականության պահպանման անանց (հավերժական) երաշխիք:
Պատահական չէ, որ Հայաստանի առաջին Հանրապետության «Միացյալ
Հայաստանի անկախության ակտը հայտարարման մասին» օրենքում Հայաստանի
տարբեր մասերի պետական միավորումը որակվում է որպես մշտնջենապես անկախ
պետական միություն: Այսպես՝ «Միացյալ Հայաստանի անկախության ակտը
հայտարարելու» մասին 25.05.1919թ. օրենքի 2-րդ պարբերությունում նշված է.
«Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի
լիակատար ազատությունն ու բարգավաճումն
ապահովելու համար Հայաստանի կառավարությունը,
համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և
ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի
բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացված են իբրև
անկախ պետական միություն»15:
Հայ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքը նյութական կեցություն
է ստացել Անկախության հռչակագրում, զարգացվել և ամրապնդվել է՝
Սահմանադրությունում: Անկախության հռչակագրի ինքնավարությունը և
անփոփոխելիությունը հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ ժողովրդի
պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունը կախված չէ
Սահմանադրությունից: Վ. Նազարյանը նշում է.
«Սահմանադրությունները չեն, որ ժողովրդին (ազգին)
հայրենիք են շնորհում, ընծայում կամ տրամադրում, ազգը
սեփական հայրենիք ունենալու իրավունքով օժտված է ի
ծնե և այն անօտարելի է»16:
Կգա մի ժամանակաշրջան, երբ արկածախնդիրները հայկական
պետականությունը կփորձեն տանել կամ կտանեն տարրալուծման ճանապարհով:
Նման պայմաններում Սահմանադրությունը կարող է դադարել գործել
(Սահմանադրությանը ներհատուկ է նոր խմբագրությամբ շարադրելով այն փաստացի
դադարեցնելու հնարավորությունը), մինչդեռ հայ պետականության հավերժական
երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը, չի կարող դադարել, այն չունի դադարեցման
իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է: Բոլոր
իրավիճակներում այն անխուսափելիորեն կհանդիսանա անօտարելի, սակայն
կորցված պետականությունը վերականգնելու հիմք:
15
Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները (1918-1920թթ.): Եր.: 1998, էջ 85:
16
Նազարյան Վ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոնցեպցիան: Եր.: Գոշ, 1992, էջ 68:
9
Անկախության հռչակագրի նախասահմանադրական և վեր-նորմատիվ իրավական
բնույթը կանխորոշում է նրա և ՀՀ Սահմանադրության, այլ նորմատիվ ակտերի հետ
կոլիզիոն հարաբերակցության էությունը:
(b) Անկախության հռչակագիրը սահմանադրական նորմերի
պետականապահպանության որոշման չափանիշ
Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության հիմնադիր և
նախասահմանադրական փաստաթուղթ, գործնականում պետք է ընկալվի որպես նոր
Սահմանադրության նախագծի պետականապահպան ունակությունների որոշման և
ռիսկերի ախտորոշման չափանիշ: Այլ կերպ ասած՝ նոր Սահմանադրության
նախագիծը պետք է համապատասխանի Անկախության հռչակագրի
պետականապահպան դրույթներին :
17
Օրինակ՝ առանձին իրավաբաններ
առաջարկում են նոր Սահմանադրությամբ վերացնել ՀՀ նախագահի, պատգամավորի,
նախարարի, դատավորի, ՀՀ գլխավոր դատախազի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու
պահանջը և նստակեցության ցենզը: Նման առաջարկի ընդունումը հնարավորություն
կտա նաև այլ պետության քաղաքացի համարվող և (կամ) օտար պետությունում երկար
տարիներ ապրած ու հայկական տեղական պայմանների առանձնահատկությունների
հետ կապը կտրած ազգությամբ հայերին նշանակել դատավորներ, նախարարներ,
գործակալության պետեր, իրավապահ մարմնի ղեկավարներ և այլ բարձր
պաշտոնների: Նման առաջարկը պետք է փորձաքննել Անկախության հռչակագրի 3-րդ
կետի տեսանկյունից, որը սահմանում է՝ Հայոց պետականության կրողը Հայաստանի
Հանրապետության ժողովուրդն է18: Այս դրույթի համատեքստում անհրաժեշտ է
վերհանել «Հայ ժողովուրդ (հայ ազգ)» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ»
եզրույթների բովանդակությունը:
Մեկ այլ օրինակ՝ որոշ իրավաբաններ առաջարկում են Սահմանադրությունից
հանել Սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրերի
սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը: Այս առաջարկը
որոշակի իրավիճակներում կարող է չհամապատասխանել Անկախության
հռչակագրին, քանի որ քաղաքական իշխանությունը հնարավորություն է ստանում
առանց համակողմանի պետականագիտական և սահմանադրաիրավական իմպլիցիտ
ռիսկերի վերհանման, անխոչընդոտ վավերացնել նույնիսկ
պետականապահպանության տեսանկյունից ռիսկային միջազգային փաստաթղթեր:
Օրինակ՝ քաղաքական իշխանությունը հնարավորություն կունենա վավերացնելու
միջազգային պայմանագիր, որով այլ պետությունից կամ միջազգային հանրային կամ
մասնավոր-իրավական կազմակերպություններից վերցված վարկային
պարտավորությունների կատարումը երաշխավորվում է Հայաստանի ընդերքով կամ
17
Գործող Սահմանադրություններում փոփոխությունների և լրացումների պետականապահպանության որոշման չափանիշ է ՀՀ
Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված «Հայաստանը ինքնիշխան պետություն է» նորմը՝ համակցված Անկախության
հռչակագրի դրույթների հետ:
18 Այլ պետությունում կրթություն ստացած և այնտեղ տևական ժամանակ ապրած ազգությամբ հայերը պետականաշինության
բնագավառում իրենց ներդումը կարող են ունենալ հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու միջոցով:
10
հողային որոշակի տարածքով: Եթե վերացվի է միջազգային պայմանագրերի
վավերացման նկատմամբ նախնական պարտադիր սահմանադրական դատական
վերահսկողությունը, ապա կվերանա նաև այն իրավական միջավայրը, որտեղ պետք է
քննարկվեր միջազգային պայմանագրով պետության վարկային պարտավորության
ապահովման ծավալների ռիսկերը, այդ թվում՝ Անկախության հռչակագրի 7-րդ կետի
տեսանակյունից, որի համաձայն՝ հողը, ընդերքը որպես ազգային հարստությունը
ժողովրդի սեփականությունն է:
Ասվածի առնչությամբ ներկայացնենք Հայաստանի Առաջին Հանրապետության
պրակտիկայից մեկ օրինակ: 10.06.1920թ. հաստատվել է «Հայաստանի անկախության
փոխառության մասին» օրենք, որի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ արդյունաբերական
ուժերը և տնտեսությունը վերականգնելու և Հանրապետության թղթադրամների
ֆոնդն ապահովելու նպատակով կնքել 20 միլիոն ամերիկյան դոլարի անվանական
գումարի պետական փոխառություն 6 տոկոսով...: Նույն օրենքի 14-րդ կետի
համաձայն. «Ներկա փոխառությունը ապահովել Հայաստանի Հանրապետության
ամբողջ գույքով (ընդգծումը՝ հեղ.)»19: Այս օրենքի անվանումը՝ «Հայաստանի
անկախության փոխառության մասին», քննարկվող հարցի տեսանկյունից
խորհրդանշանական է, թեև այս անվանումը կարող է ունենալ տարբեր
բացատրություններ: Բոլոր դեպքերում պետականապահպանության տեսանկյունից
օրենքի 14-րդ կետը անկասկած ռիսկային է: Այդ ռիսկերի վերհանումը կպահանջեր
իրավական միջավայրում անցկացնել պետականագիտական վերլուծություն:
Այսպիսով՝ Անկախության հռչակագիրը սահմանադրական նորմերի՝
պետականապահպան ունակությունների որոշման և ռիսկերի ախտորոշման
չափանիշ է։ Որևէ Սահմանադրություն չի կարող Հանրաքվեի դրվել կամ այլ կերպ
ընդունել, եթե այն հակասում է Անկախության հռչակագրին, այսինքն՝ պարունակում է
պետականապահպանության էական ռիսկեր։
3. Անկախության հռչակագիրը և միջազգային պայմանագրերը
Երկկողմ միջազգային պայմանագրերը կարող են արդյոք հակասել Անկախության
հռչակագրին, եթե այո, ապա ինչպես պետք է լուծել այդ հակասությունը: Սույն
ընդհանրական հարցին կպատասխանենք ոչ թե դոկտրինալ հիմնավորումների
ձևաչափով, այլ ՀՀ սահմանադրական արդարադատության պրակտիկայի հիման վրա:
Այսպես՝ ՀՀ սահմանադրական դատարանը 12.01.2010թ. քննել է «Հայաստանի
Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական
հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»
արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ
Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: ՀՀ Սահմանադրական
դատարանը ՍԴՈ-850 որոշման 5-րդ կետում ամրագրել է ոչ միայն քաղաքական, այլ
նաև կոլիզիոն իրավունքի տեսանկյունից խիստ կարևոր դիրքորոշում.
19
Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները (1918-1920թթ.): Եր.: 1998, էջեր 334-335:
11
««Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի
Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման
մասին» արձանագրության դրույթները Հայաստանի
Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական
պրակտիկայում, ինչպես նաև միջպետական
հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու
կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության
նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության
մասին հռչակագրի 11-րդ կետի20 պահանջներին»:
Կոլիզիոն իրավունքի տեսության տեսանկյունից Սահմանադրական դատարանի
որոշման 5-րդ կետում առկա են ուղղակի (էքսպլիցիտ) և անուղղակի (իմպլիցիտ)
դիրքորոշումներ:
Առաջին՝ ՀՀ սահմանադրական դատարանը ուղղակիորեն նշել է, որ ներպետական
իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայում, ինչպես նաև միջազգային
հարաբերություններում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի
Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»
արձանագրությունը չի կարող մեկնաբանվել և կիրառվել Անկախության հռչակագրին
հակասող եղանակով: Այնուամենայնիվ, եթե իրավաստեղծ կամ իրավակիրառ
ոլորտներում քննարկվող միջազգային պայմանագրի և Անկախության հռչակագրի
միջև ծագեն հակասություններ, ապա պետք է նախապատվություն տալ Անկախության
հռչակագրի 11-րդ կետին:
Երկրորդ՝ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից անուղղակիորեն բխում է,
որ երկկողմ միջազգային պայմանագիրը նաև in abstracto չպետք է հակասի
Անկախության հռչակագրի 11-րդ կետին: Կարելի է ենթադրել, որ եթե ՀՀ
սահմանադրական դատարանը վերացական սահմանադրական վերահսկողության
շրջանակներում քննարկվող միջազգային պայմանագրի և Անկախության հռչակագրի
միջև նկատեր տեքստային հակասություններ, ապա այն կճանաչեր
Սահմանադրության հիմունքներին հակասող, որի պարագայում այն չէր կարող
վավերացվել:
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 5-րդ կետում արտացոլված
իրավական դիրքորոշումն ընդհանրացնելու դեպքում կարել է կատարել հետևյալ
եզրահանգումը.
Առաջին՝ ՀՀ-ի մասնակցության միջազգային պայմանագրերը չեն կարող հակասել
Անկախության հռչակագրի որևէ դրույթի: Հակասության դեպքում, երկկողմ
միջազգային պայմանագիրը չի կարող վավերացվել:
Երկրորդ՝ իրավաստեղծ և իրավակիրառ ոլորտում ՀՀ վավերացրած միջազգային
պայմանագրերը չեն կարող մեկնաբանվել և կիրառվել Անկախության հռչակագրի
20Անկախության մասին հռչակագրի 11-րդ կտը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915
թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
12
դրույթներին հակասող եղանակով: Նման հակասության դեպքում պետք է
նախապատվություն տալ Անկախության հռչակագրի դրույթներին:
4. Անկախության հռչակագիրը և օրենքները
Ինչպես նշվեց, «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին
համապատասխան ընդունված օրենսդրական ակտերի մասին» սահմանադրական
օրենքը և «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական
օրենքը անուղղակիորեն կարգավորում էին Անկախության հռչակագրի և Գերագույն
խորհրդի ընդունած օրենքների կոլիզիոն հարաբերությունները:
Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի ընդունած օրենքների միջև
հակասությունը լուծող կոլիզիոն նորմը բխեցվում է «Անկախության հռչակագրի հիման
վրա ընդունված օրենք» ձևակերպումից: Օրենքում ձևակերպված այս պայմանից
անուղղակիորեն բխում է, որ Գերագույն խորհրդի ընդունած օրենքները պետք է
համապատասխանեն իր հիմքը կազմող Անկախության հռչակագրին: Եթե օրենքը
հակասում է Անկախության հռչակագրին, ուստի այն Անկախության հռչակագրի վրա
հիմնված օրենք չէ: Անկախության հռչակագրի և օրենքի հակասության դեպքում
իրավասու մարմինները պետք է նախապատվություն տան ոչ թե Գերագույն խորհրդի
ընդունած օրենքին, այլ Անկախության հռչակագրին:
«Հայաստանի անկախության մասին» հռչակագրին համապատասխան ընդունված
օրենսդրական ակտերի մասին» սահմանադրական օրենքն առայսօր գործում է, ուստի
նրա ուժը պետք է տարածել նաև ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքների վրա:
Ազգային ժողովի օրենքները պետք է հիմնված լինեն Անկախության հռչակագրի վրա,
չպետք է հակասեն Անկախության հռչակագրին, իսկ հակասության դեպքում՝ գործելու
է Անկախության հռչակագիրը:
5. Եզրակացություն
Անկախության հռչակագիրը նախասահմանադրական և վեր-նորմատիվ
իրավական բնույթի փաստաթուղթ է, որտեղ ամրագրված են Հայաստանի
պետականապահպանության հիմնադրույթները։
Հայ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքը նյութական կեցություն է
ստացել Անկախության հռչակագրում, զարգացվել և ամրապնդվել է՝
Սահմանադրությունում: Անկախության հռչակագրի ինքնավարությունը և
անփոփոխելիությունը հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ ժողովրդի
պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունը կախված չէ
Սահմանադրության ճակատագրից:
Անկախության հռչակագրի նախասահմանադրական և վեր-նորմատիվային
բնույթը կանխորոշում է նրա և ՀՀ Սահմանադրության, ՀՀ վավերցման ենթակա
միջազգային պայմանագրերի, ինչպես նաև այլ նորմատիվ ակտերի հետ կոլիզիոն
հարաբերակցության էությունը:
Անկախության հռչակագիրը սահմանադրական նորմերի՝ պետականապահպան
ունակությունների որոշման և ռիսկերի ախտորոշման չափանիշ է։ Որևէ
13
Սահմանադրություն չի կարող Հանրաքվեի դրվել կամ այլ կերպ ընդունել, եթե այն
հակասում է Անկախության հռչակագրին:
Վավերացման ենթակա միջազգային պայմանագրերը և մյուս բոլոր նորմատիվ
իրավական ակտերը չպետք է հակասեն Անկախության հռչակագրում
հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային
նպատակները:
14